Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը, որի շրջանակներում միմյանց դեմ պայքարեցին «Փյունիկը» և «Գանձասարը»:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում. «Փյունիկին» հաշվի մեջ առաջ մղեց Կամո Հովհաննիսյանը: 60-րդ րոպեին Սարգիս Բալոյանը երկրորդ գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը: 2 րոպե անց Նարեկ Բեգլարյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Կապանի թիմին այլևս ոչինչ անել չհաջողվեց:

2:1 հաշիվը «Փյունիկին» դարձրեց Հայաստանի գավաթակիր: