Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ խաղարկեցին «Փյունիկը» և«Միկան»:
Պայքարն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով 3:0 հաշվով:
35-րդ րոպեին Արթուր Քարտաշյանը բացեց հաշիվը, երեք րոպե անց Ռազմիկ Հակոբյանը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ 75-րդ րոպեին Դավիթ Մանոյանը վերջակետ դրեց հանդիպմանը:
Արդյունքում «Փյունիկը» 5 տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի գավաթակիր: