Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանը երեքշաբթի օրը հանդիպել է Արգենտինա ժամանած բրիտանացի խորհրդարանականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆոլքլենդյան վիճելի կղզիների հարցը. ասված է Արգենտինայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Սա բրիտանացի խորհրդարանականների կողմից կատարված առաջին այցն է Արգենտինա 1982թ. վիճալի կղզիների շուրջ բռնկված կոնֆլիկտից հետո:

 

Արգենտինայի և Բրիտանիայի միջև պատերազմը բռնկվել էր 1982-ի ապրիլի 2-ին և շարունակվել էր 74 օր' ավարտվելով Բրիտանիայի հաղթանակով: 2012-ին' պատերազմի 30-ամյակին, հարաբերությունները երկու երկրների միջև նորից սրվել էին: 2 խոշոր և 200 մանր կղզիներից բաղկացած այդ կղզեխումբը գտնվում է Ատլանտիկայի հարավ-արևմուտքում' Արգենտինայից 500 կմ հեռավորության վրա: Դա փաստացիորեն դարպաս է դեպի Անտարկտիկա, որը վերահսկողության հնարավորություն է տալիս օվկիանոսի հարուստ բնական ռեսուրսների հարցում: