Վրաստանը 7 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կոնյակ է ուղարկել Ռուսաստան. գրում է Ruvr.ru-ն:

Կոնյակի առաջին խմբաքանակը կազմում է 21 հազար շիշ: Այն մատակարարել է «Կախեթիի ավանդական գինեգործություն» ընկերությունը: Հունիս ամսվա ընթացքում ընկերությունը ռուսական շուկա կմտցնի 130 հազար շիշ կոնյակ և գինի:

Մեկ այլ կազմակերպություն՝ «Դուգլաձեի գինեգործական ընկերությունը», այս ամիս պլանավորում է Ռուսաստան ներմուծել 500 հազար շիշ ալկոհոլային խմիչք:

Ռուսական շուկա ապրանք արտահանելու իրավունք ստացել է 70 վրացական ընկերություն, որոնք գինուց և կոնյակից բացի'արտադրում են նաև հանքային ջուր: