Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան» արտագնա խաղում 3։1 հաշվով պարտության մատնեց «Բանանցին» և դուրս եկավ եզրափակիչ:
Հյուրերի կազմում աչքի ընկան Արտակ Գրիգորյանը (22), Տիգրան Բարսեղյանը (53), Գևորգ Կարապետյանը (90):
Դաշտի տերերի միակ գոլը մեկնարկային րոպեին հեղինակեց Լոպեսը:
Նշենք, որ «Միկան» 50-րդ րոպեից հանդիպումը շարունակեց 10 հոգով: Երկրորդ դեղինը ստանալու համար դաշտից հեռացվեց Անդրանիկ Ոսկանյանը: