Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտպան Սերխիո Ռամոսի հետ վերջերս տեղի ունեցած զրույցում նշել է, որ թիմը նրա տրանսֆերային իրավունքը չի վաճառի:
«Մենք քեզ տրանսֆերի չենք հանի, քանի որ, եթե անենք դա, ապա հաջորդը ակումբը կլքեմ ես»,- Պերեսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Նշենք, որ օրերս հայտարարվեց՝ ֆուտբոլիստը և ակումբի նախագահն ընդհանուր հայտարարի են եկել, որի արդյունքում Ռամոսը հավանաբար կերկարաձգի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ: