Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ակումբի դուրս գալը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Ֆլորենտինո Պերեսը նշել է. «Սա իմ լավագույն «Ռեալն» է»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ արքայական ակումբը ՉԼ կիսաեզրափակիչ փուլում պայքարից դուրս թողեց Մյունխենի «Բավարիայի», որը համարվում էր ՉԼ-ում հաղթելու հիմնական հավակնորդներից մեկը: «Ռեալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել էր «Բավարիային», իսկ մրցակցի հարկի տակ նրան ջախջախեց 4:0 հաշվով' ապահովելով եզրափակչի ուղեգիր:
ՉԼ եզրափակչի մյուս ուղզեգրի համար պայքարում էին իսպանական «Ատլետիկոն» և անգլիական «Չելսին»: Այս դիմակայությունում հաղթող ճանաչվեց «Ատլետիկոն», որը երկու խաղերի արդյունքում կարողացավ 3-1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: ՉԼ եզրափակչում պատմության մեջ առաջին անգամ միմյանց դեմ կմրցեն նույն քաղաքի ակումբներ: