«100 լավագույն ուսանող-մանկավարժներին իմ կողմից կշնորհվի Գրիբոեդովի անվան կրթաթոշակ», - այս մասին «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

Նա մասնավորապես գրել է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ կնքեցի հուշագիր, որի համաձայն Մանկավարժական համալսարանի 100 լավագույն ուսանողներն այսուհետ կստանան Գրիբոեդովի անվան կրթաթոշակ Երևանի «Ռուսական գրքի տան» կողմից։
Սա ևս մեկ քայլ է, որով ցանկանում եմ խթանել մանկավարժությունը, ուսուցչի աշխատանքը։ Սրանով ցանկանում եմ խրախուսել ապագա ուսուցիչներին, որպեսզի նրանք զգան, որ իրենց աշխատանքը, իրենց առաքելությունը գնահատված է մեր հասարակության կողմից…»,- գրված է Մհեր Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում: