Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իր թիմում կա երկու ֆուտբոլիստ, որոնցից երբեք չի հրաժարվի:

Պերեսի խոսքով՝ անհարին է Գարեթ Բեյլի և Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերների վաճառքը:

«Երբեք չեմ դիտարկի Բեյլի համար արված առաջարկները, որքան էլ գումար առաջարկվի: Նա բացառիկ ֆուտբոլիստ է, թիմի համար շատ օգտակար է: Նույնը կարող եմ ասել Ռոնալդուի մասին: «Ռեալի» ապագան առանց նրա չեմ կարող պատկերացնել»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն: