Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, եթե ցանկանա վերադառնալ իր նախկին թիմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», ապա անգլիական կողմը մադրիդցիներին պետք է վճարի 180 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Արքայական ակումբը» նման գումարի դեպքում դեմ չէ կնքել պայմանագիր: Ինչ վերաբերում է Ռոնալդուի աշխատավարձին, ապա անգլիական ակումբը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին պատրաստ է շաբաթական 500 000 եվրո առաջարկել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր վերադարձի մասին լուրերը կեղծ են, և իր ապագան կապում է «Ռեալի» հետ: