Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է թիմի ելույթներին և նշել'ուրախ է, որ «Արքայական ակումբը» պայքարում է չեմպիոնության համար:
«Հուսով եմ՝ Զիդանի մոտ ամեն ինչ կստացվի: Բոլորս վայելել ենք նրա ֆուտբոլիստի կարիերան և բարեբախտաբար մադրիդյան թիմի ղեկին մարզիչ է, ով թիմին կբերի մեծ փառք: Չգիտեմ՝ ինչ տրամադրություն է հիմա «Բարսելոնայի» հանդերձարանում, քանի որ երբեք այնտեղ չեմ եղել: Երբ գնդակը չի ցանկանում հայտնվել դարպասում, այն ճգնաժամ են անվանում: Եթե երեք շաբաթ առաջ ինձ ասեին, որ «Ռեալն» այս մրցաշրջանում պայքարելու է տիտղոսի համար, ոչ մի դեպքում չէի հավատա: Ուրախ եմ, որ մադրիդցիները մոտ են «Բարսելոնային» և պայքարում են տիտղոսի համար մի իրավիճակում, որը մի քանի շաբաթ առաջ անհնարին էր թվում: Կշարունակեմ խաղալ, քանի դեռ հաճույք եմ ստանում ֆուտբոլից, սակայն չունեմ Ինդիանա Ջոնսի սուրբ ջուրը, որպեսզի հավերժ խաղամ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Football Espana-ն: