Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, հայտարարել է Հանրապետական կուսակցությանն աջակցելու մասին։ Նա նշել է, որ նախկինում միշտ քվեարկել է դեմոկրատների օգտին։

«Ընդամենը մի քանի տարի առաջ ես վստահորեն քվեարկեցի դեմոկրատների օգտին: Հիմա կարծում եմ, որ մեզ «կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։