Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ մարդկությանը անհրաժեշտ է տիեզերքն ուսումնասիրել և բնակեցնել այլ մոլորակներ։ Մասնավորապես, նա մատնանշել է Մարսն ու Լուսինը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Մարդկությունը պետք է բազա ունենա Լուսնի վրա, քաղաքներ՝ Մարսի վրա և լինի այնտեղ՝ աստղերի մեջ», - գրել է նա։

Ձեռնարկատերը նշել է, որ Ռայթ եղբայրների նախագծած ինքնաթիռի առաջին թռիչքից մինչև Լուսնի վրա վայրէջք կատարելուց անցել է ընդամենը 66 տարի, իսկ Լուսնի վրա վերջին վայրէջքից անցել է կես դար։ Մասկն ընդգծել է, որ նման երկար ժամանակաշրջանը չի կարող լինել մարդկության՝ որպես քաղաքակրթության բարձրագույն ձեռքբերումը։