Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ «հետաքրքրված չեմ Պուտինի հետ բանակցություններով» արտահայտությանը։
Պեսկովն ասել է, որ այս հայտարարությունը պատասխան չի պահանջում։
«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է պարոն Զելենսկին ընտրվել նախագահ։ Նա չլուծեց Դոնբասի խնդիրը, չկատարեց Մինսկի պայմանավորվածությունները, չէր էլ պատրաստվում կատարել դրանք։ Նա պատրաստվում էր պատերազմի։ Նա ինքը վաղուց դադարել է լինել նախագահ Պուտինի հավանական հակառակորդը»,- ասել է Կրեմլի խոսնակը։