Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը պետք է նախորդի երկրների միջև համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Այս պայմանի մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարի մամուլի խոսնակը նշել է, որ նախագահների հնարավոր հանդիպման հստակ ժամկետներ չկան։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ պետությունների ղեկավարների հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան և Կիևը համաձայնագիր պատրաստեն և հաստատեն այն։