Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական կողմը կշարունակի իրատեսություն դրսևորել ճգնաժամի կարգավորման բանակցություններում և կառաջնորդվի իր, այլ ոչ թե ուրիշների շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
Դիվանագետն այս պայմանն անվանել է հանդիպումների արդյունքներով փոխզիջման հասնելու գլխավոր պայմաններից մեկը։ Նա նաև ընդգծել է, որ բանակցությունների կոնկրետ արդյունքը պարտադիր պահանջ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։
«Հենց որ արդյունք լինի, կարող է նման գագաթնաժողով հրավիրվել՝ այդ արդյունքն ամրապնդելու համար»,- ընդգծել է Լավրովը։