Կրեմլը հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Վաղը նախագահը կընդունի պետքարտուղար Քերիին եւ ԱԳ նախարար Լավրովին, ով կտեղեկացնի Ռուսաստանի նախագահին այդ պահին տեղի ունեցած բանակցությունների մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հատնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: