«Նման երկիր «այլևս չկա»։ Այսպես է արձագանքել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Պուտինի և ռուս պաշտոնյաների՝ Մոլդովա մուտքի արգելքին։
«Ռեչան անունով խորհրդավոր արարածն ասել է, որ ոչ Ռուսաստանի նախագահը, ոչ էլ ռուս պաշտոնյաները չեն կարողանա մտնել իր երկիր՝ Մոլդովա։ Դե, նախ, հիմա այնտեղ ոչ ոք չի գնում։ Միգուցե որոշ ժամանակ անց գնա։
Եվ երկրորդ՝ նման երկիր այլևս չկա։ Տեղական ղեկավարներն այն վաճառեցին Ռումինիային՝ դառնալով իրենց հայրենիքի դավաճանները։ Եվ նրանց հետ որևէ բանի մասին խոսելն իմաստ չունի։ Թող մարդիկ զբաղվեն դրանցով:
Եվ վերջապես որոշեք, թե ովքեր են նրանք՝ մոլդավացիներ, թե ռումինացիներ»,-գրել է Մեդվեդևը։