Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյեն Յագլանդը դրականորեն է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը' Ուկրաինայի արևելքում իրավիճակի վերահսկման վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պետք է ամրապնդվի կոնկրետ քայլերով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Լավ է, որ կա նախաձեռնություն, հուսանք, որ այն կարող է բերել ինչ-որ բանի»,- հայտարարել է Յագլանդը Մոսկվայում: Նա ընդգծել է, որ նմանատիպ առաջարկների իրականացման գործում շատ կարևոր է դրական վերաբերմունքի պահպանումը, որպեսզի մեկ դրական քայլը հաջորդի մյուսին. «Եվ նմանատիպ դրական քայլերից մեկը կարող է լինել գերիների փոխանակումը»,- հայտնել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
ԵԽ-ի գլխավոր քարտուղարն արտահայտվել է Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին համաշխարհային աջակցություն ցուցաբերելու օգտին:
Յագլանդը նշել է, որ ուկրաինական ճգնաժամը շատ հեռուն է գնացել և դրան պետք է վերջ դրվի: