Կիև է ժամանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը՝ քննարկելու նոր օրենքների և Ուկրաինայում բռնարարքների հետաքննության ընթացքին հետևելու համար միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Եվրախորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը՝ Յագլանդը, Ուկրաինայի մայրաքաղաք կայցելի Խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:

 

Կիևում կողմերը կքննարկեն մարդու իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների իրավունքների բնագավառում փորձաքննությունների կազմակերպման հարցում օգնություն ցուցաբերելու Եվրախորհրդի առաջարկը: