Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն կարծում է, որ ունի լիիրավ իրավունք մեկնաբանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին և չնայած այն ուղղված էր եվրոպական առաջնորդներին, բայց նամակը բացահայտ տպագրվել է Մոսկվայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Պսակին հիշեցրել է, որ Պուտինի նամակը, որն ուղղված է եղել 18 երկրի առաջնորդներին, ովքեր գազ են գնում Ռուսաստանի Դաշնությունից, վերաբերում էր նաև Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարման մասին հարցերին:
«Գաղտնիք չէ, որ այդ խնդրով մենք նույնպես մտահոգված ենք: Այնպես որ, հրապարակված բաց նամակի մասին մեկնաբանությունները չեն համարվում ներխուժում ինչ-որ մեկի անձնական նամակագրություն»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային վաճառվող գազի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով նամակ է ուղղել եվրոպական այն երկրների ղեկավարներին, ովքեր գազ են գնում Ռուսաստանից: