Հանրաճանաչ գերմանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1» մրցաշարի 7-ակի հաղթող Միխայել Շումախերը սկսել է արձագանքել ձայներին և հայացքը կենտրոնացնել իրեն շրջապատող մարդկանց և իրերի վրա: Մինչ այդ նա ռեակցիա էր տվել միայն ցավին:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, 2013թվականին Շումախերը Ֆրանսիայի Մարիբել լեռնադահուկային հանգստավայրում ուղեղի ծանր վնասվածք էր ստացել, ինչից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել, և լեգենդար մարզիկը երկար ժամանակ գտնվում է այս վիճակում:
Բայց վերջերս մարզիկի գիտակցությունը սկսել է վերադառնալ. նա արդեն արձագանքում է իր շուրջ առկա իրողությանը:
«Որոշ ժամանակ առաջ ես այցելել եմ Շումախերին և նկատել եմ իր օրգանիզմում կատարվող դրական փոփոխությունները»,-ասել է ֆրանսիացի նախկին ավտոարշավորդ, գերմանացի մարզիկի մտերիմ Ժան Ալեզին: