Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ:

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես, Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը:

 

 

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:

 

Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել սահմանափակ մարդկային ռեսուրսների առկայության պայմաններում Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին արժևորել է ԱՄՆ դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում' ընդգծելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը: