Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ: Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադա րձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը Օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է: