Զինյալները, որոնց թվում են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, գրավել են Սիրիայի Դարաա մարզի Նաուա քաղաքը, ինչպես նաև Շեյխ ալ Մաքսի և Թել Ավարնա շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բ անակը հեռացել է նշված քաղաքից:
Մյուս կողմից, սիրիական լրատվամիջոցնրը տեղեկացրել են, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները կրակ են բացել Դամասկոսի գիտագետազոտական կենտրոններից մեկի աշխատակիցների վրա: Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, Բարզե գյուղում, որտեղ գտնվում է կենտրոնը: Զինյալները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ էին կենտրոնի աշխատակիցները:
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ' միջուկային ռեակտորի 5 մասնագետներ են սպանվել, որոնցից 4-ը սիրիացիներ են, մեկը՝ իրանցի: Սիրիական և իրանական պետական լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել տեղի ունեցածին:
Սա գիտահետազոտկան կենտրոնի վրա տեղի ունեցած առաջին հարձակումը չէ: Ավելի վաղ զինյալները կրակ էին բացել ավտոբուսի վրա, և արդյունքում 6 աշխատակիցներ էին զոհվել: