Շիա ապստամբները՝ հոուշիները, ովքեր «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ են, վերջին օրերին առանց պայքարի հսկողություն են հաստատում Եմենի հսկայական տարածքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դրան զուգահեռ երկրու մ աճում է «Անսար Ալլահ» շարժման դեմ մարդկանց թիվը: Տեղեկություններ կան, որ շիաները գրավել են Ալ Բայդա մարզի Ազ Զահիր շրջանը:
Շիա ապստամբները նաև գրավել են զենքերի մի մասը, որոնք օդային ուժերին էին պատկանում: Բացի այդ, նրանք 3 ինքնաթիռ են առևանգել:
Եմենյան աղբյուրները տեղեկացնում են, որ մայրաքաղաք Սանայում՝ Հիդդա թաղամասում, փետրվարի 18-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել:
Եմենում իշխանությունն այժմ գտնվում է շիա ապստամբների ձեռքում, որոնք ստիպել են երկրի նախագահին և կառավարությանը հրաժարական տալ:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ ազատել պետական կառույցները և նստել բանացկությունների սեղանի շուրջ՝ կարգավորելու ներքաղաքական ճգնաժամը: ՄԱԿ-ը նաև զգուշացրել է, որ «Արաբական թերակղզու ալ Կաիդա»-ն հնարավոր է օգտվի երկրում տիրող քաղաքական վիճակից: