Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է «Նուռլի ժոլ» («Լուսավոր ուղի») նոր տնտեսական քաղաքականության իրագործումն սկսելու մասին, որի գլխավոր խնդիրներից մեկը կդառնա ընդգրկուն ենթակառուցվածքային ծրագրի կատարումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր, դիմագրավելով մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջեւ, ես հայտարարում եմ Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականության մասին»,-ասել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով քաղաքացիներին հղած ամենամյա ուղերձով:
«Նոր տնտեսական քաղաքականության առանցքը կդառնա ենթակառուցվածքային զարգացման ընդգրկուն ծրագիրը: Դրա իրագործումը համընկնում Է երկրի արդյունաբերական-ինովացիոն զարգացումն իրականացնելու հետ»,-հավելել Է նախագահը: Այդ կապակցությամբ նա հայտնել Է, որ երկրորդ հնգամյակի շրջանակներում նախագծերի իրացմանը պատրաստ են մասնակցել հարյուրից ավելի երկրների գործընկերներ: «Ընդհանուր ներդրումային պորտֆելը, որը մենք ակնկալում ենք, ավելի քան 6 տրիլիոն թենգե Է (շուրջ 40 մլրդ դոլար), պետության բաժինն ընդամենը 15 տոկոս Է»,-ասել Է Նազարբաեւը, հաղորդ ել Է ՏԱՍՍ-ը: