Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում այցելել է Հայաստանի Հանրապետության՝ Արցախին սահմանամերձ տարածքում տեղակայված մի շարք ստորաբաժանումներ եւ ծանոթացել դրանց զինանոցում առկա ժամանակակից ռազմական տեխնիկային:

 

Նախագահը կարեւորել է երկու հայկական պետությունների համագործակցությունը բանակաշինության ոլորտում՝ այն համարելով անկախ հայոց պետականության առանցքային բաղադրամասերից մեկը:

 

Նախագահին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ: