Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան:

 

Ինչպես հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Պատարա և Խանցք գյուղերում Նախագահը ծանոթացել է համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքներին:
Խանցք գյուղում Բակո Սահակյանը նաև հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղում առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր:

 

Աստղաշեն գյուղում Նախագահ Սահակյանն այցելել է տեղի մշակույթի կենտրոն, ծանոթացել նրա աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը' նշելով, որ այն ունի կարևորագույն նշանակություն Արցախի համար տնտեսական, ժողովրդագրական և այլ տեսանկյուններից:

 

Նախագահին ուղեկցում էին Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: