Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք եւ հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:
Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության եւ դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: