Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային:

 

Նույն օրը Նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

 

Նախագահը կարևորել է ազգի երախտավորների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Վլադիկ Խաչատրյանի կերպարը՝ որպես մեծ հայրենասերի, լավ ընկերոջ և տաղանդավոր հրամանատարի, միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ: