ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 12-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկը:
Նախարարին ուղեկցել են երրորդ բանակային զորամիավո րման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ' ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով: