Հայաստանի Հանրապետության 2015 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է եւ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Մեր խնդիրն է օր առաջ նվազեցնել աղքատությունը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ ստեղծել աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե դա բավարար չէ՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ, իհարկե, բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ:

 

«Մենք պատրաստ ենք լսելու կառուցողական առաջարկներ, եւ ամենեւին էական չէ' այդ առաջարկներոն արվում են իշխանական թե ընդդիմադիր ճամբարից, քանի որ մեր նպատակը մեկն է՝ մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար»,- եզրափակեց Շարմազանովը:

 

ՀՀ Ազգային ժողովը սկսել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի 11-ի նիստում պատգամավորներին ներկայացրեց պետբյուջեի նախագծի առանձնահատկություններչը, պատասխանեց նրանց հուզող հարցերին: