Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները նոյեմբերի 12-ին հանդիպել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ-լեհական հարաբերությունները, լեհական խորհրդարանի հետ համագործակցությունը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը:

 

Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ: Նրանք վստահեցրել են, որ այդպիսով կշարունակվեն ոչ միայն ջերմ հարաբերությունները, այլեւ Լեհաստանում հայ համայնքի համար կկազմակերպվեն բազմաթիվ արդյունավետ միջոցառումներ:

 

 

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է նաեւ, որ Մեծ եղեռնի
100-ամյա տարելիցին ընդառաջ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց
մասնակցելու հրավեր կստանա նաեւ Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը:

 

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի եւս: