Խորհրդակցական փորձը շարունակելով՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: