Մյունխենում' անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակում, մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի եռակողմ հանդիպումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, բանակցությունների ընթ ացքում քննարկվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները:

 

 

Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը կմասնակցի «Ուկրաինայի շուրջ հակամարտությունը և եվրոպական անվտանգությունը» թեմայով քննարկմանը:

 

 

Միաժամանակ, Պորոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում առանձին հանդիպում ունենալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Նման բան չեմ ծրագրերլ»,- ասել է Պորոշենկոն: