Լրագրող Մարկ Գրիգորյանը «Կովկաս» ինստիտուտում ուկրաինական ճգնաժամի մասին քննարկման եկել էր The Guardian պարբերականի մի հոդվածի պատճենով' ներկայացնելու Արևմուտքի տեսակետը հակամարտության հետ կապված:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողը շեշտում է, որ Արևմուտքի համար ամենակարևորն այն է, թե ով է սկսել ուկրաինական ճգնաժամը, քանի որ, ով սկսել է, նա էլ մեղավոր է: «Վերլուծական հովածներում գրում են, որ հակամարտությունը սկսվեց, երբ մարդիկ դեմ դուրս եկան Յանուկովիչին, երբ նա չցանկացավ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիևը:

 

Հետևաբար, հակամարտության առաջին փուլում մեղավորը նա է: Մայդանում մարդիկ դեմ դուրս չէին եկել Ռուսաստանին, նրանք դեմ էին իրենց երկրում շարունակվող կոռուպցիային, մարդու իրավունքներ ի ոտնահարմանն ու կողմ էին այն արժեքներին, որոնք կան Եվրամիությունում»,- արևմտյան վերլուծաբանների խոսքն է ներկայացնում Մարկ Գրիգորյանը:

 

 

Նույն վերլուծաբանները կարծում են, որ Մայդանում եղած զոհերի համար էլ մեղավոր է ուկրաինական իշխանություն, ով այդ ժամանակ պրոռուսական էր: Հետո արդեն Ղրիմի հանրաքվեի հետ կապված ՌԴ-ի միջամությունը հակամարտությանը մեծանում է և հետագայում պատերազմին ՌԴ-ի մասնակցությամբ ավելի է մեծանում պատասխանատվությունը: Սա է այն պատկերը, որը ներկայացվում է Արևմուտքում»,- ասաց Գրիգորյանը' հավելելով, թե Արևմուտքում վստահ են, որ առանց Ուկրաինայի ՌԴ-ն այլևս ռուսական կայսրություն չէ: Իսկ հակամարտության կարգավորման առնչությամբ տրամադրվածությունն առավել վատատեսական է: