Լրագրող Մարկ Գրիգորյանը «Կովկաս» ինստիտուտում ուկրաինական ճգնաժամի մասին քննարկման եկել էր The Guardian պարբերականի մի հոդվածի պատճենով' ներկայացնելու Արեւմուտքի տեսակետը հակամարտության հետ կապված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողը շեշտում է, որ Արեւմուտքի համար ամենակարեւորն այն է, թե ով է սկսել ուկրաինական ճգնաժամը, քանի որ, ով սկսել է, նա էլ մեղավոր է: «Վերլուծական հովածներում գրում են, որ հակամարտությունը սկսվեց, երբ մարդիկ դեմ դուրս եկան Յանուկովիչին, երբ նա չցանկացավ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիևը: Հետեւաբար, հակամարտության առաջին փուլում մեղավորը նա է: Մայդանում մարդիկ դեմ դուրս չէին եկել Ռուսաստանին, նրանք դեմ էին իրենց երկրում շարունակվող կոռուպցիային, մարդու իրավունքներ ի ոտնահարմանն ու կողմ էին այն արժեքներին, որոնք կան Եվրամիությունում»,- արեւմտյան վերլուծաբանների խոսքն է ներկայացնում Մարկ Գրիգորյանը:
Նույն վերլուծաբանները կարծում են, որ Մայդանում եղած զոհերի համար էլ մեղավոր է ուկրաինական իշխանություն, ով այդ ժամանակ պրոռուսական էր: Հետո արդեն Ղրիմի հանրաքվեի հետ կապված ՌԴ-ի միջամությունը հակամարտությանը մեծանում է եւ հետագայում պատերազմին ՌԴ-ի մասնակցությամբ ավելի է մեծանում պատասխանատվությունը: Սա է այն պատկերը, որը ներկայացվում է Արեւմուտքում»,- ասաց Գրիգորյանը' հավելելով, թե Արեւմուտքում վստահ են, որ առանց Ուկրաինայի ՌԴ-ն այլեւս ռուսական կայսրություն չէ: Իսկ հակամարտության կարգավորման առնչությամբ տրամադրվածությո ւնն առավել վատատեսական է: