Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ հարցը:
Արտահերթ նիստը կգումարվի 2014 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12.00-ին: Օրակարգում ընդգրկված է 26 հարց:
Նշենք, որ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» հարցը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» հարցը: