Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին Հայաստանին և հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պետությունների ստանձնած պարտավորությունների մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնում ենք հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում անցկացված հանդիպման ընթացքում իրենց կողմից ստանձնած պատասխանատվության մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ավելի վաղ` Մինսկի խմբի երեք համանախագահների ներկայացուցիչները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, դատապարտել են իրավիճակի սրումը: