Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք բողոքում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ:
Ոստիկանները քաղաքացիներին արգելում են հավաքվել դատարանի դիմաց, հորդորում նրանց հեռանալ դռան մոտից:
ՄԻՊ ներկայացուցիչն այցելեց ՍԴ-ի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներին:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը:
«Մամուլից ստացել ենք տեղեկություն, որ այստեղ հավաք է իրականացնում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ է եղել: Բոլոր դեպքերում մենք գալիս ենք մարդկանց իրավունքները պաշտպանենք, այս դեպքը բացառություն չէ»,- ասաց ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը:
Տեսանյութը՝ Tert.am-ի.