Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի վիրահատությունը հաջող է ընթացել: Լեգենդար ֆուտբոլիստին վիրահատել են՝ երիկամների քարերը հեռացնելու համար:

Այժմ 74-ամյա բրազիլացու վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին տեղեկացնում է ansa.it-ը:

Հիշեցնենք, որ Պելեն հոսպիտալացվել էր չորեքշաբթի օրը՝ որովային շրջանում ցավեր ունենալու համար:

Դեպքը տեղի էր ունեցել իր պատվին պատրաստված գրքի շնորհանդեսի ժամանակ: