«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուք Շոուն հաջող է անցել երկրորդ վիրահատությունը, որը տեղի է ունեցել Էյնդհովենում: Այս մասին տեղեկացնում է SkySports-ը:

Այժմ ֆուտբոլիստը բժիշկների հսկողության տակ է: Շոուն  Անգլիա կվերադառնա այսօր:

Հիշեցնենք, որ 20-ամյա պաշտպանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍՎ-ի հետ հանդիպմանը ոտքի կրկնակի կոտրվածք էր ստացել: