Սիրիական «Press jesr» պարբերականը Twitter-ի միկրաբլոգում զոհված սիրիացի վարձկանի լուսանկար է հրապարակել: Այս մասին հաղորդվում է Infoteka24-ն:

Լուսանկարին կից գրառում կա, որում նշվում է, որ այն արվել է Ադրբեջանում: Վարձկանը զոհվել է լուսանկարվելուց մի քանի րոպե անց:

Գրառման մեջ նաև նշվում է, որ Սիրիայից սպանված գրոհայինների ընդհանուր թիվը անցել է 30-ը:

Հիշեցնենք, ըստ տեղեկության, Սիրիայից մոտ 3000-4000 թուրք վարձկաններ են մեկնել Ադրբեջան՝ մամսնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին: Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան հերքեում են այդ փաստը: