Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում Պորտուգալիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը նշել է.
«Շնորհավորում եմ Պորտուգալիային հաղթանակի, իսկ իմ թիմին՝ լավ խաղի համար: Մենք համարձակ էինք գործում, սակայն պորտուգալացիներն ավելի լավ խաղացին: Բաց թողնված գոլը բավականին հիմար ստացվեց: Գնդակը մեզ մոտ էր և այն դուրս հանելու փոխարեն նվիրեցինք Կուարեժմային: Սա լավ խաղ էր, սակայն ապագայում Հայաստանի հավաքականն ավելի լավ կխաղա: Մենք դիմակայեցինք Պորտուգալիայի ընտրանուն, որը խաղում էր երեք հարձակվողով և հարձակմանը ակտիվորեն մասնակցող եզրային պաշտպաններոն, ինչը նշնակում է, որ մեր պաշտպանությունը լավ խաղ անցկացրեց: Մենք կայունություն ցուցաբերեցինք: Խնդիրը ոչ թե պաշտպանություննում էր այլ հարձակաման գծի դասավորության մեջ էր: Պետք է շարունակել աշխատել և սովորել սեփական սխալների վրա: Պորտուգալիան կարող է հույսը դնել աշխարհի լավագույնն ֆուտբոլիստի վրա, սա լավ թիմ է: Մենք ունակ չենք նրանց հետ խաղալ նույն մակարդակի վրա, առավել ևս ուրիշի դաշտում: Չնայած մենք ունեցանք երեք-չորս պահ»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: