armenpress.amՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը վստահեցնում է' Սերբիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը պետք է պաշտպանվի 10 ֆուտբոլիստով և հարձակվի 5-6 ֆուտբոլիստով:
«Մենք լավ վիճակում չենք, իհարկե, ունենք մեծ կորուստներ: Բայց իմ աշխատանքն է գտնել լուծումներ: Ես հիմա ինձ զգում եմ ինչպես խոհարար: Ես իմ ձեռքի տակ ունեմ բանջարեղեն, և կկարողանամ պատրաստել լավ սուպ, իսկ եթե ունենայի լավ միս և խավիար, ապա կկարողանայի հարսանեկան ուտետսներ պատրաստել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նախախաղային ասուլիսի ժամանակ շետեց Շալանդը: Խոսելով նորեկ Ալեքսնադր Կարապետյանի մասին' մասնագետը փաստեց, որ թիմին հարկավոր էին նոր խաղացողներ և ինքն ընտրել է Կարապետյանին: Անդրադառնալով Մաուրո Գևգեոզյանին' Շալանդն ասաց.
«Գևգեոզյանի խնդիրը ոչ միայն ավիատոմսի մեջ է, այլ նաև ակումբի հետ է կապված: Ես ավելին ոչինչ չեմ ասի նրա մասին: Իսկ ինչ վերաբերվում է Թումասյանին, ապա ապագայում նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի թեկնածու: Հիմա նա կայուն խաղում է, և կարող ենք ակնկալել, որ կհրավիրվի հավաքական»:
Շալանդի կարծիքով' ներքին առաջնությունում չունենք ֆուտբոլիստներ, որ կահամապատասխանեն միջազգային կարգի. «Ազգային առաջնությւունում չկա տեմպ և արագություն: Մենք պետք է հասկանանք, թե որ դիրքերի համար խնդիրներ ունենք: Մենք չունենք պայքարող շատ ֆուտբոլիստներ: Խնդիրը մրցակցության մեջ է»:
Ըստ շալանդի' Արթուր Սարկիսովի հետ ամեն ինչ կարգին և նա կարող է խաղալ: Հավաքականում այլ վնասվածքներ չկան:
«Հայրապետյան և Մկրտչյանը չէին խաղում առաջին թիմում, սակայն երկուսն էլ խաղացել երկրորդ թիմի կազմում: Երկուսն էլ պատրաստ են վաղվա խաղին: Մենք գիտենք, որ մենք չենք տիրելու գնդակին ավելի շատ, քան Սերբիան: Մենք կարող ենք հակագրոհների վրա դնել մեր շեշտը: Սերբերը ուժեղ թիմ են և վտանգավոր, սակայն մենք պետք է խաղանք մեր խաղը' պետք է հակագրոհենք ինչպես արծիվներ և պաշտպանվենք առյուծների պես: Ես չեմ խոսի մարտավարության մասին, սակայն, մենք կպաշտպանվենք ոչ թե 5-6 ֆուտբոլիստով, այլ 10 ֆուտբոլիստով, և կհարձակվենք 1-4 ֆուտբոլիստներով»,- եզրափակեվ Շալանդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Սերբիայի ընտրանիների միջև հնդիպում տեղ կունենա հոկտեբերի 11-ին Երևանի ժամանակով 20:00-ին: