Դոնբասում հրադադարի վերահսկողության և համակարգման Համատեղ կենտրոնի ներկայացուցիչները համաձայնեցրել են զորքերի դուրս բերման ժամանակացույցի նախագիծը: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ առաաքելության ամենօրյա զեկույցին:
Դիտորդների խոսքերով՝ «կենտրոնի ուկրաինացի և ռուս ղեկավարները հայտնել են, որ համաձայնեցրել են զորքերի աստիճանաբար դուրսբերման գրաֆիկի նախագիծը և սկսել են քննարկել այն Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հետ»։
«Փաստաթղթի նախագիծը, որը ստորագրվել է հանդիպման ավարտին, նախատեսում է 3 փուլ՝ հրադադար (2 օր), ծանր սպառազինության դուրսբերում (5 օր) և շփման գծում ուժերի տարանջատում՝ համաձայն մինսկյան հռչակագրի (21 օր)»,- նշվում է ԵԱՀԿ զեկույցում։
Նախօրեին ԵԱՀԿ դիտորդները ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքում ռազմական տեխնիկայի երեք սյուն են հայտնաբերել: