Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին միջանցք ապահովել՝ Աֆղանստանից ռազմական ներուժը և զինվորական տեխնիկան դուրս բերելու համար: Վրաստանը որպես տրանզիտային ուղի դիտարկելու հարցը քննարկվել է ուրբաթ օրը Վրաստանի ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան և ԱՄՆ-ի փոխադրամիջոցների հրամանատարության պետ Վիլյամ Ֆրեյզերը. գրում է «Գռուզիա օնլայն»-ը:

Ալասանիան նշել է Վրաստանի պատրաստակամությունը կոալիցիոն ուժերին տարանցիկ միջանցք տրամադրելու հարցում: Ինչպես հավելել է նախարարը, ամերիկյան դաշնակիցները մեծ ուշադրությամբ են ուսումնասիրում Վրաստանի ենթակառուցվածքային հնարավորությունները և հյուսիսային տրանզիտային ուղղությունը:

Երբ սկսվի Աֆղանստանից ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը, Վրաստանը կդիտարկվի իբրև այլընտրանքային ճանապարհ, ասել է Ալասանիան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պլանավորում է իր զորքերը Աֆղանստանից դուրս բերել 2014-ին: