Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային փոխարինումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Մոսկվայի մարզից ժամանել Է մասնագետների հերթական խումբը, որի կազմում են նաեւ անօդաչու ավիացիոն տեխնի կայի կառավարման մասնագետները, որոնք իրենց հետագա ծառայությունը կշարունակեն պրոֆիլային ստորաբաժանումում:

 

Բոլոր մասնագետները յուրացրել են պրոֆեսիոնալ պատրաստության ծրագրի հատուկ դասընթացը. անօդաչու թռչող օդանավերի կառավարման ցամաքային միջոցների գործարկու: Պարապմունքների մեծ մասը մասնագետներն անցել են իրական անօդաչու թռչող ապարատի (ԱԹԱ) թռիչքի սիմուլյատորների մասնագիտացված վարժասարքերի վրա:

 

Զինծառայողների ուսուցման հիմնական առանձնահատկությունը «Գրանատ», «Լեեր» եւ «Զաստավա» ինքնաթիռների կիրառումն Է՝ «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարաններում՝ բարձրլեռնային եւ լեռնաժայռոտ տեղանքի հետ կապված շտկումներով: Միավորման սույն ռազմական օբյեկտներում անօդաչու ավիատեխնիկայի արձակման հարթակները գտնվում են ծովի մակերեւույթից 1600-ից մինչեւ 2200 մետր բարձրության վրա: Տվյալ տեղանքում արձակման բարդությունը հարթավայրերի համեմատությամբ, որտեղ մասնագետներին սովորեցրել են, այն Է, որ անհրաժեշտ կլինի համապատասխան ուղղումներ կատարել քամու, մթնոլորտային ճնշման եւ եղանակային պայմանների հաշվառմամբ: