Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում տիրող ճգնաժամը տեղային հակամարտություն չի համարում. նրա կարծիքով՝ այն վերաբերում Է բոլորին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը միայն Ուկրաինայի մասին չԷ: Խոսքը Վրաստանի, Մոլդովայի մասին Է, եթե հետագայում այդպես շարունակվի, ապա խոսքը կարող Է վերաբերել Սերբիային, արեւմտյան Բալկանների պետություններին»,-Սիդնեյում կանցլերի ունեցած ելույթից մեջբերում Է արել Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությունը: Մերկելի համոզմամբ՝ «ուկրաինական ճգնաժամը բնավ Էլ տարածաշրջանային հարց չԷ»:
«Ոչ, այս օրինակի վրա մենք տեսնում ենք, որ այն վերաբերում Է մեզ բոլորիս»,-ասել Է նա՝ դրանից առաջ հիշատակելով MH17 մալայզիական «Բոինգ»-ի կործանումը:
Կանցլերի խոսքով՝ արեւմտյան երկրներն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ իրենց արձագանքներում պետք Է գործեն համատեղ: «Ամենամեծ վտանգն այն կլինի, եթ մենք թույլ տանք մեզ բաժանել»,-ասել Է նա: Նա ասել Է, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ը «պետք Է շարունակեն այն ճանապարհը», որով միասին գնում Էին հակամարտության լուծման:
«Մենք չենք դադարեցնի Ռուսաստանի հետ բանակցություններում հակամարտության դիվանագիտական լուծման հասնելու փորձերը»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: